Խնդրում ենք ստորև ծանոթանալ մեր Ընդհանուր դրույթներին և պայմաններին:

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ

  • Տոմսերը ենթակա չեն վերադարձի, բացառությամբ հետևյալ դեպքերի.
    • միջոցառման չեղարկման,
    • կամ face control-ի արդյունքում մուտքի մերժման։
  • Վերադարձի ենթակա գումարները փոխանցվում են 3 բանկային օրվա ընթացքում։
  • Մուտքը թույլատրվում է միայն face control-ն անցնելուց հետո։
  • Մուտքի ժամանակ պարտադիր է ներկայացնել վավեր ֆիզիկական անձնագիր կամ ID Card։
  • Միջոցառումը նախատեսված է միայն 18+ անձանց համար։

PRIORITY PASS

  • Ներառում է Regular Admission տոմսի բոլոր առավելությունները։
  • Ներառում է Fast Track մուտք՝ հատուկ արագընթաց մուտքով։
  • Backstage գոտու հասանելիություն չի ներառում։

BACKSTAGE PASS

  • Ներառում է Priority Pass տոմսի բոլոր առավելությունները։
  • Ներառում է Backstage գոտու հասանելիություն։
  • Պատվեր ձևակերպելիս պարտադիր է տրամադրել Instagram կամ Facebook պրոֆիլի հղում։
  • Backstage մուտքը ենթակա է պրոֆիլի նախնական ստուգման և հաստատման։
  • Տոմսը անվանական է և ենթակա չէ փոխանցման այլ անձի։
  • Մուտքի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել վավեր ֆիզիկական անձնագիր կամ ID Card՝ անձի ինքնությունը հաստատելու համար։
  • Եթե պրոֆիլը չհաստատվի կամ մուտքը մերժվի face control-ի ընթացքում, տոմսի գումարը կվերադարձվի 3 բանկային օրվա ընթացքում։
  • Անպատշաճ վարքագծի պատճառով միջոցառումից հեռացված անձանց տոմսի գումարը չի վերադարձվում։

 

ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁ

 

Գնված տոմսը չի երաշխավորում ձեր մուտքը միջոցառմանը: Եթե դուք չանցնեք face control-ը, մենք կվերադարձնենք ձեր տոմսի գումարը:
Տոմսերը ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, եթե միջոցառումը չեղարկվի և չկայանա, կամ եթե մուտքը մերժվի face control-ի արդյունքում՝ ժամանման պահին։ Մնացած բոլոր դեպքերում տոմսերը վերադարձման ենթակա չեն։

 

ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ

 

triangulum.live -ում վճարումը կարելի է կատարել առցանց: Առցանց վճարումները կատարվում են Ամերիա բանկի վճարային համակարգի միջոցով: Մենք սպասարկում ենք նաև ARCA, Visa և Master Card քարտապաններին:

 

ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԱՄ

 

Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ triangulum.live-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ triangulum.live-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք triangulum.live -ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: triangulum.live-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 55-600-161 հեռախոսահամարով:

 

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

 

Triangulum-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել triangulum.live ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք triangulum.live կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել triangulum.live ՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 55-600-161 հեռախոսահամարով:

 

ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Triangulum.live -ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: