Խնդրում ենք կարդալ այս Գաղտնիության քաղաքականությունը `համաձայնություն տալով փաստաթղթին` մեր ծառայություններն օգտագործելու թույլտվություն ստանալու համար:

Սույն քաղաքականության նպատակն է տեղեկացնել triangulum.live-ի այցելուներին, թե կայքում գրանցվելու համար ինչ տվյալներ են հավաքագրվում և ինչպես են դրանք օգտագործվում:

ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ

Կայքում գրանցվելու համար անհրաժեշտ է տրամադրել հետևյալ անձնական տվյալները`էլ. փոստ, անուն, ազգանուն:

Ապահով և հարմարավետ ծառայություն մատուցելու համար Ձեր տրամադրած տեղեկատվությունը օգտագործվում է հետևյալ նպատակներով`

  • Սպասարկում իրականացնելու համար
  • Տեխնիկական բարդությունների դեպքում աջակցելու համար
  • Ձեր պահանջները ավելի արդյունավետ բավարարելու համար
  • Նորությունների կամ նոր ծառայությունների մասին Ձեզ տեղեկացնելու համար
  • Հատուկ առաջարկների մասին տեղեկատվություն ուղարկելու համար

triangulum.live-ն ապահովում և երաշխավորում է Ձեր տրամադրած տեղեկատվության գաղտնիությունը և չի տրամադրում երրորդ կողմին:

Կայք այցելելու ընթացքում հավաքագրված այլ տեղեկատվություն

triangulum.live կայք այցելելու ընթացքում հավաքագրվում է որոշակի տեղեկատվություն Ձեր համակարգչի մասին: Օրինակ, թե երբ եք այցելել մեր կայք, ինչ էջեր եք դիտել, բրաուզերի տեսակը, ինտերնետային ծառայություն մատակարարողի անունը (UCOM, Vivacell…) և այլ նմանատիպ տեղեկություններ:

Հավաքագրվող տեղեկատվությունը անձնական չէ, այն հնարավորություն է տալիս հաշվել այցելուների թիվը, կազմել վիճակագրություն էջերի այցելությունների վերաբերյալ: Այս տեղեկատվությունը մեզ հնարավորություն է ընձեռում անընդմեջ հետևել մեր կայքը և այն հնարավորինս հարմարավետ դարձնել օգտագործողի համար:

Cookie ֆայլերի օգտագործումը

Triangulum.live-ն օգտագործում է cookie ֆայլեր: Cookie-ները փոքր տեքստային ֆայլեր են, որոնք ստեղծվում են կայքում: Երբ այցելում ես կայք, cookie ֆայլերն ընդունվում և պահպանվում են քո համակարգչի բրաուզերում: Cookie-ներն անվտանգ են քո համակարգչի համար և չեն հավաքագրում անձնական տվյալներ: Դրանց շնորհիվ կայք այցելելն ավելի արագ և հարմարավետ է դառնում: