Ընդհանուր պայմաններ եվ դրույթներ
Խնդրում ենք ստորև ծանոթանալ մեր Ընդհանուր դրույթներին և պայմաններին:
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
- Տոմսերը ենթակա չեն վերադարձի, բացառությամբ հետևյալ դեպքերի.
- միջոցառման չեղարկման,
- կամ face control-ի արդյունքում մուտքի մերժման։
- Վերադարձի ենթակա գումարները փոխանցվում են 3 բանկային օրվա ընթացքում։
- Մուտքը թույլատրվում է միայն face control-ն անցնելուց հետո։
- Մուտքի ժամանակ պարտադիր է ներկայացնել վավեր ֆիզիկական անձնագիր կամ ID Card։
- Միջոցառումը նախատեսված է միայն 18+ անձանց համար։
PRIORITY PASS
- Ներառում է Regular Admission տոմսի բոլոր առավելությունները։
- Ներառում է Fast Track մուտք՝ հատուկ արագընթաց մուտքով։
- Backstage գոտու հասանելիություն չի ներառում։
BACKSTAGE PASS
- Ներառում է Priority Pass տոմսի բոլոր առավելությունները։
- Ներառում է Backstage գոտու հասանելիություն։
- Պատվեր ձևակերպելիս պարտադիր է տրամադրել Instagram կամ Facebook պրոֆիլի հղում։
- Backstage մուտքը ենթակա է պրոֆիլի նախնական ստուգման և հաստատման։
- Տոմսը անվանական է և ենթակա չէ փոխանցման այլ անձի։
- Մուտքի ժամանակ անհրաժեշտ է ներկայացնել վավեր ֆիզիկական անձնագիր կամ ID Card՝ անձի ինքնությունը հաստատելու համար։
- Եթե պրոֆիլը չհաստատվի կամ մուտքը մերժվի face control-ի ընթացքում, տոմսի գումարը կվերադարձվի 3 բանկային օրվա ընթացքում։
- Անպատշաճ վարքագծի պատճառով միջոցառումից հեռացված անձանց տոմսի գումարը չի վերադարձվում։
ՀԵՏՎԵՐԱԴԱՐՁ
Գնված տոմսը չի երաշխավորում ձեր մուտքը միջոցառմանը: Եթե դուք չանցնեք face control-ը, մենք կվերադարձնենք ձեր տոմսի գումարը:
Տոմսերը ենթակա են վերադարձման միայն այն դեպքում, եթե միջոցառումը չեղարկվի և չկայանա, կամ եթե մուտքը մերժվի face control-ի արդյունքում՝ ժամանման պահին։ Մնացած բոլոր դեպքերում տոմսերը վերադարձման ենթակա չեն։
ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳ
triangulum.live -ում վճարումը կարելի է կատարել առցանց: Առցանց վճարումները կատարվում են Ամերիա բանկի վճարային համակարգի միջոցով: Մենք սպասարկում ենք նաև ARCA, Visa և Master Card քարտապաններին:
ՆԱՄԱԿՆԵՐ ԵՎ ՍՊԱՄ
Եթե Դուք գրանցված հաճախորդ եք, ապա պարբերաբար կստանաք նամակներ triangulum.live-ի կողմից: Դուք կարող եք հրաժարվել այդ նամակների ստացումից: Այդ հարցում Ձեզ կօգնի «Հրաժարվել» (Unsubscribe) կոճակը, որը կարող եք գտնել ստացած նամակում, որից հետո Դուք այլևս չեք ստանա նամակներ triangulum.live-ի կողմից: Միակ նամակը, որը Դուք կստանաք triangulum.live -ի կողմից, կլինի պատվերի հաստատման նամակը: triangulum.live-ն անցանկալի նամակներ “spam” չի ուղարկում: Ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար կարող եք նամակ ուղարկել [email protected] հասցեին կամ զանգահարել +374 55-600-161 հեռախոսահամարով:
ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅՈՒՆ
Triangulum-ը գրանցված ապրանքանիշ է: Դուք իրավունք չունեք օգտագործել, կրկնօրինակել, թարգմանել և/կամ տարածել triangulum.live ապրանքանիշն առանց թույլտվության: Եթե Դուք հետաքրքրված եք triangulum.live կայքում տեղ գտած տեղեկատվությամբ, խնդրում ենք դիմել triangulum.live ՝ նամակ ուղարկելով [email protected] հասցեին կամ զանգահարելով +374 55-600-161 հեռախոսահամարով:
ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ
Triangulum.live -ը և սույն Համաձայնագիրը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ: